Ադրբեջանում բարձրացվում է զինվորականների կենսաթոշակային տարիքը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ զինվորական անձնակազմի առկա փորձն ավելի երկար օգտագործելու նպատակով է ավելացվում զինվորական կենսաթոշակի անցնելու նվազագույն ծառայության ստաժի շեմը՝ 20-ից դարձնելով 25 օրացուցային տարի։
Այս փոփոխությունը ենթադրում է մի շարք կառույցների զինծառայողների կենսաթոշակի բարձրացում։