Սոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար գովազդային եկամուտ՝ խոշոր ընկերությունների դժգոհության պատճառով, որը կապված է հարթակի սեփականատեր Իլոն Մասկի՝ հրեաների և մերձավորարևելյան հակամարտության մասին հայտարարությունների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։
Նշվում է, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Airbnb-ն, Amazon-ը, Coca-Cola-ն, Microsoft-ը և այլք, արդեն դադարեցրել են գովազդը սոցիալական ցանցի X հարթակում կամ պատրաստվում են դադարեցնել։ Ցուցակում կա 100 ապրանքանիշ, որոնք ամբողջովին դադարեցրել են գովազդը, և տասնյակ այլ ապրանքանիշեր նշված են որպես ռիսկի ներքո գործող: Դրանք ներառում են տեխնոլոգիական հսկաներ, արագ սննդի ցանցեր և քաղաքական արշավներ: Նրանցից շատերն այս որոշումը կայացրել են նոյեմբերի 15-ից հետո՝ կապված հրեաների մասին Մասկի հայտարարությունների հետ։









































