«Առավոտ»-ի տեղեկություններով` օրեր առաջ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է դատարան` պատիժը վերանայելու պահանջով:
«Նախ` նա միջնորդել է ունենալ հանրային պաշտպան, ում միջոցով պետք է ստանար իրավաբանական օգնություն: Հանրային պաշտպանի գրասենյակը նրան տրամադրել է փաստաբան Տիգրան Գրիգորյանին: Պատժի հետ կապված` դատապարտյալի դիմումը մերժվել է:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` պատժի վերանայման հետ կապված մի դիմում էլ պատրաստում է նույն ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը»:
Նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարո Աղաջանյանը երեկ հաստատել է այդ լուրը:









































