Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կայցելի Լիբիա: Այս մասին հայտնում է mignews.com-ը` հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեի խոսքերին:
Նախարարն ասել է. «Սարկոզիի այցը Լիբիա նախատեսված չէ մոտ օրերին, սակայն այն կկայանա մոտ ժամանակներս»:
Բացի այդ` Սարկոզիի հետ Լիբիա կարող է մեկնել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Mignews-ը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, Սարկոզին Լիբիայում կայցելի Բենղազի և նույնիսկ Միսրատա: