Friday, 24 07 2026
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

Նյու-Յորքի քաղաքապետը՝ Բաքվի լոբբի՞ստ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները խուզարկել են Նյու-Յորքի քաղաքապետարանի արարողակարգի ծառայության պետ Ռենա Աբասովայի տունը: Հետաքննությունը պաշտոնապես հարուցված է քաղաքապետ Էրիկ Ադամսի նկատմամբ: Նա կասկածվում է նախընտրական քարոզչության հիմանդրամին կոռուպցիոն սխեմաների օգտագործմամբ ֆինանսական միջոցների ներգրավման մեջ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Բրուկլինի վարչական շրջանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կառուցման նպատակով հողահատկացման դիմաց 60 հազար դոլար նրա նախընտրական հիմնադրամին փոխանցելուն:

Գործարքն, ըստ երեւույթին, կատարվել է Նյու-Յորքում Turkish Airlines ավիաընկերության ներկայացուցչության միջոցով: Հայտնի է դարձել, որ ՀԴԲ աշխատակիցները խուզարկել են նաեւ այդ ավիաընկերության նախկին ներկայացուցիչ Ջենք Օզալի նյու-յորքյան բնակարանում: Մանրամասնություններ հայտնի չեն, բացի այն, որ Նյու-Յորքի քաղաքապետարանում Ռենա Աբասովայի նկատմամբ ծառայողական քննություն է կատարվել, արդյունքում պարզվել է, որ նա թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնց մասին իրավապահ մարմինները տեղեկացվել են: Ըստ երեւույթին, խնդիրը ծառայողական թերացման կամ անփութության մեջ չէ, այլապես թույլ տված խախտումների մասին իրավապահ մարմինները չէին տեղեկացվի:

Աբասովան մինչեւ հետաքննության ավարտը պաշտոնից հեռացված է: Այս սկանդալային պատմության մեջ ուշագրավն այն է, որ Ռենա Աբասովան 2009 թվականին, Ադրբեջանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց հինգ տարի անց Նյու-Յորք է մեկնել ուսումնառությունը շարունակելու նպատակով եւ մասնագիտացել դիմա-ծնոտային վիրաբուժության ուղղությամբ՝ ունենալով ատամբնաբույժի որակավորում, սակայն կարճ ժամանակ անց նշանակվել է «Ամերիկա-ադրբեջանական հանրության »Նյու-Յորքի տարածքային կառույցի տնօրեն: Այդ կարգավիճակում Աբասովան հայտնվել է Բրուքլինի վարչական շրջանի ղեկավար Էրիկ Ադամսի մերձավոր շրջապատում, դարձել նրա խորհրդականը: Նյու-Յորքի քաղաքապետ ընտրվելուց հետո Ադամսը նրան նշանակել է քաղաքապետարանի արարողակարգի բաժնի պետ:

«Ամերիկա-ադրբեջանական հանրությունը»ստեղծվել է Ադրբեջանի կառավարության նախաձեռնությամբ: Կառույցի ֆինանսական կարիքները հոգալու պարտականությունը դրվել է տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի վրա, որի որդին՝ Անար Մամեդովը մշտական բնակություն է հաստատել Վաշինգտոնում եւ գլխավորել «հանրությունը»: Ադրբեջանական մամուլում ժամանակին բազմաթիվ հրապարակումներ են արվել Անար Մամեդովի արդյունավետ գործունեության, ամերիկյան քաղաքական եւ բիզնես շրջանակների հետ սերտ կապերի, կազմակերպած ճոխ ընդունելությունների մասին: Անար Մամեդովին հաջողվել է Բաքվում իրականացվող կառուցապատմանը ներգրավել Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող շինարարական ընկերությանը: Բաքվի քարոզչությունը լայնորեն Trump Tower բրենդը: Նախագահ ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը պահանջել է իր անունը հեռացնել, կառուցված շենքերին տրվել է Bacu Tower անվանումը:

Նյու-Յորքի քաղաքապետն այսօր կասկածվում է թուրքական շրջանակների հետ կոռուպցիոն կապերի մեջ: Նրա աշխատակցուհին, որ Բաքվից է Նյու-Յորք տեղափոխվել եւ առայսօր պահպանում է «Ամերիկա-ադրբեջանական հանրության»տարածքային ստորաբաժանման տնօրենի կարգավիճակը, թույլ է տվել խախտումներ, որ իրավապահների ուշադրությանն են արժանացել այնքան, որ նրա բնակարանը խուզարկվել է: Արդյոք հետքերը չե՞ն տանում դեպի Ադրբեջանի իշխանություն-Նյու-Յորքի քաղաքապետ կոռուպցիոն համագործակցության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում