Wednesday, 22 07 2026
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am

Վաղը ժամը 18-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախավերջին հանդիպումը կանցկացնի Եվրո-2024-ի ընտրական փուլում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Ուելսի հետ։ Հիշեցնենք, որ այս հավաքականների միջև հունիսին Քարդիֆում տեղի ունեցած մրցավեճում մեր ազգային թիմն առավելության էր հասել 4։2 հաշվով։ Այս պահին ընտրկան ենթախմբում առաջին հորիզոնականում է Թուրքիան, որը 7 խաղում վաստակել է 16 միավոր։ Երկրորդ հորիզոնականում գտնվող Ուելսը 6 խաղում վաստակել է 10 միավոր։ 6 Խաղից հետո 10 միավոր ունի նաև Խորվաթիան, որը Ուելսին զիջում է անձնական հանդիպումների հաշվարկում։ Այս հավաքականների միջև Զագրեբում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի 1։1 հաշվով, իսկ հոկտեմբերին ուելսցիները սեփական հարկի տակ առավելության էին հասել 2։1 հաշվով։ 4-րդ հորիզոնականում գտնվում է Հայաստանի ազգային թիմը, որը 6 խաղում վաստակել է 7 միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիան ունի 3 միավոր։

Թուրքերը ժամանակից շուտ նվաճել են Եվրո-2024-ի ուղեգիր, իսկ վերջին երկու երկու տուրերում երկրորդ տեղի համար պայքարը կընթանա Խորվաթիայի, Հայաստանի և Ուելսի միջև։ Առաջիկա հանդիպումը մեզ համար Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում կիսաեզրափակչի նշանակություն ունի։ Հաղթանակի դեպքում Ալեքսանդր Պետրակովի թիմը կշրջանցի Ուելսին և նոյեմբերի 21-ին Զագրեբում կվիճարկի Եվրո-2024-ին մասնակցելու իրավունքը։ Ինչև, կենտրոնանալով վաղը կայանալիք հանդիպման վրա փորձենք հասկանալ ինչ մարտավարությամբ և կազմով կպայքարի Պետրակովը։ «Առաջին լրատվական»-ի վարկածով ուկրաինացի մասնագետը կրկին կնախընտրի 3-4-3 դասավորությամբ։ Դարպասում կլինի Օգնյեն Չանչարևիչը, իսկ պաշտպանության կենտրոնում թիմի ավագ Վարազդատ Հարոյանը, Ստյոպա Մկրտչյանն ու Գեորգի Հարությունյանը։ Աջ եզրից կգործի Արտակ Դաշյանը, իսկ ձախից՝ Նաիր Տիկնիզյանը։ Հենակետային գոտում կլինեն Էդուրարդ Սպերցյանն ու Ուգոչուկվու Իվուն։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ նախորդ խաղում Պետրակովը որպես հենակետային կիսապաշտպաններ օգտագործեց Դաշյանին և Իվույին, իսկ աջ եզրում հնարավորություն տալով Կամո Հովհաննիսյանին։ Խաղային այս լուծում սակայն չարդարացրեց իրեն, ուստի հավանականությունը մեծ է, որ մեր հավաքականի մարզիչը կրկին կպայքարի այն դասավորությամբ, որը նախորդ հանդիպումներում ավելի արդյունավետ էր։ Կիսապաշտպանության աջ եզրում ամենայն հավանականությամբ կտեսնենք Էդգար Սևիկյանին, որը նախորդ հանդիպումներում տեղ չէր գտել մեկնարկային կազմում։ Սևիկյանը գտնվում է լավ մարզավիճակում և արդեն իսկ ապացուցել է, որ պատրաստ է խաղալ մեկնարկային կազմում։ Լուկաս Սելարայանը կխաղա ձախ եզրում, իսկ որպես նոմինալ հարձակվող կգործի Հրանտ-Լեոն Ռանոսը։ Սա թերևս ամենաօպտիմալ կազմը կարելի է համարել։

Հավանականությունը մեծ է, որ Պետրակովը վաղը խաղաժամանակ կտրամադրի նաև կիսապաշտպաններ Վահան Բիչախչյանին և Արթուր Սերոբյանին կաղված խաղի ընթացքից։ Հավանական է, որ խաղը խաղադաշտում տեսնենք նաև Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանին, որը տևական ժամանակ չէր հրավիրվում հավաքական։ Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում երկու ֆուտբոլիստներ ընթացիկ ընտրական շրջափուլում 2-ական դեղին քարտ են ստացել և վաղը զգուշացվելու դեպքում բաց կթողնեն ընտրական փուլի վերջին հանդիպումը։ Խոսքը Չանչարևիչի և Ստյոպա Մկրտչյանի մասին է։

Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը առաջիկա խաղին մոտենում է լավ վիճակում։ Որակազրկումներ և վնասվածքներ կարծես չկան։ Հավաքականի ճամբարում չեն Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը, Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջիններս ուղղակի տեղ չեն գտել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ցուցակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում