Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Փաշինյանն առերեսել է խաղաղության կոնֆերանսի մասնակիցներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության կոնֆերանսի իր ելույթում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի եւ «Խաղաղության խաչմերուկի» հեռանկարին: Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ Արցախն էթնիկ զտման ենթարկելու մասին, նաեւ այն մասին, որ Ադրբեջանը հավակնություն ունի նաեւ Հայաստանի նկատմամբ եւ գործածում է «Արեւմտյան Ադրբեջան եզրույթը: Չնայած դրան, ինչպես հայտարարել է Փաշինյանը, Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստոագրելուն, երեք հիմնարար սկզբունքների հիմքով: Հայաստանի վարչապետը կրկնել է այն սկզբունքները, որ բարձրաձայնել էր օրեր առաջ, ասելով, որ դրանք համաձայնեցվել են բրյուսելյան ձեւաչափում: Փաշինյանը նշել է, որ, եթե Ադրբեջանը չհրաժարվի այդ սկզբունքներից, ապա հնարավոր կլինի առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության պայմանագիրը:

Իսկ, եթե Ադրբեջանը հրաժարվի՞ այդ սկզբունքներից, ի՞նչ կլինի առաջիկա ամիսներին այդ դեպքում: Այդ հարցը բարձրաձայնում եմ ես, դա Նիկոլ Փաշինյանի ելույթում չէ, որ հնչել է: Բայց դա կարեւոր հարց է եւ պետք է ստանա պատասխան, առավել եւս, որ Ադրբեջանը առայժմ ոչ միայն որեւէ պատասխան չի տվել սկզբունքների համաձայնեցվածության վերաբերյալ Երեւանի հայտարարություններին, այլ նույնիսկ խոսում է Հայաստանի «պարտավորությունների» մասին: Ըստ այդմ, հարցը, թե ի՞նչ կլինի առաջիկա ամիսներին, եթե Ադրբեջանը հավատարիմ չլինի Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած սկզբունքների այսպես ասած համաձայնեցվածությանը, դառնում է շատ կարեւոր: Այդ հարցի անուղղակի պատասխանը սակայն պարունակում է Նիկոլ Փաշինյանի անդրադարձը «Խաղաղության խաչմերուկին»: Հայաստանի վարչապետը հայտարարելով, որ դրա աշխատանքը շահավետ եւ օգտակար կարող է լինել գործնականում բոլորի համար, կոչ է արել աջակցել այդ «խաչմերուկի» իրականություն դառնալուն:

Դա ըստ էության այլ բան չէ, քան խաղաղությանն աջակցելու կոչ: Եթե հնչում է այդպիսի կոչ, կնշանակի, որ այդուհանդերձ խաղաղությունը շոշափելի կասկածի տակ է, այլապես հազիվ թե Հայաստանի վարչապետը փարիզյան ամբիոնից բարձրաձայնել դրան նպաստելուն ուղղված կոչը: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ո՞վ է դնում այդ խաղաղությունը կասկածի տակ: Իհարկե Նիկոլ Փաշինյանի ելույթում կա նաեւ այդ հարցի պատասխանը՝ Ադրբեջանը, Հայաստանի հանդեպ իր հավակնությամբ, հայատյաց քաղաքականությամբ: եթե դա այդպես է, ապա դա առնվազն նշանակում է նաեւ Թուրքիայի աջակցություն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի աջակցությանը, ապա առնվազն այնքանով, որքանով խաղաղությունը կարող է ամրացնել Կովկասում արեւմտյան դիրքերը՝ Ռուսաստանը կփորձի հակազդել դրա ամրագրման հեռանկարին:

Այդ դեպքում սակայն հարց է առաջանում, իսկ կարո՞ղ է Արեւմուտքը «տեր կանգնել» ռեգիոնալ խաղաղության իր հանձնառությանը կամ նպատակին, թե կարող է լինել այն, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է Արցախի հայաթափման օրինակով, ասելով, որ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Հայաստանը բազմիցս ահազանգել է Արցախի հայաթափման իրական եւ լուրջ վտանգի մասին: «Բայց միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք չենք կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր պնդում են, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից տեղի է ունեցել որոշ միջազգային խաղացողների լուռ կամ կուլիսային համաձայնությամբ»: Փաշինյանն այժմ էլ փաստացի ահազանգում է, որ այդուհանդերձ կան սպառնալիքներ նաեւ Հայաստանի առնչությամբ, ու նրա բավականին թափաննցիկ ակնարկը առաջացնում է հարց՝ կա՞ն այդ սպառնալիքները զսպելու գործուն քայլեր, կամ կլինե՞ն դրանք: Թե կլինեն նոր «կուլիսային համաձայնություններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում