Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Արցախցիների այդ մեծ հոսքով չպետք է «փակվի» կարեւոր ճանապարհը

«Մեր քաղաքականությունն այն է, որ եթե ԼՂ-ից տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանում, ապրեն ու աշխատեն այստեղ», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ասելով, որ կա ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացող արցախցիների մեծ հոսք: Այս իրավիճակը իհարկե տարօրինակ է, եթե նկատի ունենանք այն, որ Արցախխում ապրող մեր հայրենակիցները մոտ երեք տասնամյակ օգտագործել են հենց ՀՀ անձնագրեի, ասել է թե՝ եղել են դե ֆակտո ՀՀ քաղաքացի, թեեւ դե յուրե ընկալել են իրենց որպես Արցախի հանրապետության քաղաքացի: Ներկայումս Հայաստանի կառավարությունը ասում է, որ արցախցիների ունեցած կապույտ անձնագրերը առավելապես ճամփորդական նշանակություն են ունեցել եւ ՀՀ քաղաքացիության համար պետք է «անձնագրավորում» ՀՀ-ում:

Իսկապես խրթին իրավիճակ է, որն իհարկե արցախյան խնդրի երեք տասնամյակի իրողություններից բխող օբյեկտիվ հետեւանք է: Այն իհարկե պետք է ստանա որեւէ լուծում, սակայն կա մեկ այլ առանցքային հարց: Այն, որ բռնի տեղահանված եւ Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին պետք է ապահովել Հայաստանում ապրելու, այստեղ կյանք կառուցելու, հեռանկար, ապագա կառուցելու հնարավորությամբ, կասկածից վեր է: Կասկածից վեր է, որ պետք է անել առավելագույնը, որպեսզի նրանց շարքում Հայաստանից հեռացողները լինեն նվազագույն թվով: Իհարկե ունենալ պատրանք, թե չի հեռանա ոչ ոք, կամ կարվի ամեն ինչ, որ ոչ ոք չհեռանա, թերեւս զուր է, բայց բռնի տեղահանված մեր հայրենակիցների գերակշռող, ճող մեծամասնությանն այստեղ պահելու համար պետք է արվի առավելագույնը: Միեւնույն ժամանակ սակայն, հարց այն է, թե արդյո՞ք պետք է պահվի նրանց վերադարձի իրավունքի, դրանից բխող նաեւ այլ իրավունքների պահպանության հեռանկարը:

Հազիվ թե ողջախոհ դիտվի այդ հարցին բացասական պատասխանելը: Հետեւաբար, լուծելով ՀՀ քաղաքացիության հարցը, պետք է մշակել այնպիսի մեթոդաբանություն, որ դա որեւէ կերպ չփակի նրանց վերադարձի իրավունքի, Արցախում թողած սեփականության իրավունքի հարցերը: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ « մեր քաղաքականությունն այն է, որ եթե ԼՂ-ից տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ», ապա բոլորը մնան ու ապրեն, աշխատեն այստեղ: Երկրորդ մասին անդրադարձա, եւ այստեղ իհարկե Հայաստանի կառավարության մոտեցումը միանգամմյն ողջունելի է եւ կարեւոր, թեեւ դրանից ավելի կարեւոր է այն, թե ինչքան արդյունավետ կլինեն այդ մոտեցումը կյանքի կոչելու ուղղված կոնկրետ գործողությունները, որոնք առայժմ այնքան էլ հայեցակարգային չեն եւ լոկ իրավիճակային մոտեցումների ռեժիմում են:

Ինչ վերաբերում է առաջին մասին, ապա այստեղ է, որ թերեւս չպետք է «պատճառահետեւանքային» կապ ստեղծել Հայաստանում կյանք կառուցելու, մնալու, ապրելու, զարգանալու, եւ Արցախ վերադարձի հնարավորության միջեւ՝ եթե-ապա տրամաբանությամբ: Անշուշտ, վերադարձի հարց տարփողելը կտրված կլինի օբյեկտիվ իրողություններից, բայց տվյալ պարագայում խնդիրը տարփողել-չտարփողելը չէ, այլ վերադարձի իրավունքի պաշտպանության երկարաժամկետ մեթոդաբանության մշակումն ու կառուցումը, անկախ հնարավորության օբյեկտիվության աստիճանից: Այդ խնդրի սպասարկման ճանապարհն է, որ չպետք է փակվի վերը նշածս «եթե-ապա» տրամաբանությամբ, եւ պետք է կոմպետենտ ներգրավմամբ մշակվեն անհրաժեշտ լուծումները, հարկ եղած դեպքում՝ օրենսդրական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում