Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

Ի՞նչ հետեւանք կսպասի Ալիեւին. ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների», պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարությունը Ամերիկայի ձայնի հարցմանը, որը վերաբերել է ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությանը: Իսկ Լեմկինի ինստիտուտը նախօրեին ահազանգել էր առաջիկա շաբաթներին Հայաստանի հանդեպ ադրբբեջանական ռազմական ոտնձգության վտանգի բարձր՝ կարմիր մակարդակի մասին: Իհարկե այդ ահազանգը գոնե ֆորմալ առումով հիմնված էր ոչ թե հետախուզական տվյալների, այլ փորձագիտական, վերլուծական գնահատականների վրա, բայց բոլոր դեպքերում, դրանք իհարկե անշուշտ կարեւոր են եւ պահանջում են ուշադրություն, առավել եւս նկատի ունենալով այն, որ ադրբեջանական արկածախնդրության, ռազմական ուժի կիրառման վտանգները զսպելու միջազգային ջանքի մասին պարբերաբար խոսում է նաեւ պաշտոնական Երեւանը:

Երբ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջության հանդեպ ոտնձգությունը կբերի լուրջ հետեւանքի, դա անշուշտ կարեւոր հայտարարություն է, ու հաշվի առնելով հայտարարությունն անող սուբյեկտի աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը, ազդեցությունը, բնականաբար հայտարարությունը ստանում է էական քաղաքական կշիռ: Դրանով հանդերձ, սակայն, Հայաստանի անվտանգությունը պահանջում է հասկանալ իրողությունները առավել մանրամասն, հատկապես այն պարագայում, երբ կա Հայաստան-Ադրբեջան չդեմարկացված սահման, ինչը բնականաբար առնվազն այդ մասով որոշակիորեն «լղոզում» է տարածքային ամբողջություն հասկացությունը: Առավել եւս, երբ կա այսպես կոչված «անկլավների» խնդիրը, որոնք Ադրբեջանի համար այլ բան չեն, քան «ականներ»՝ պայթեցնելու հարմար պահ ստեղծելու համար: Դրան զուգահեռ, շատ կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ է նշանակելու Ադրբեջանի համար «լուրջ հետեւանքը»: Դրանք պատժամիջոցնե՞ր են, իսկ ի՞նչ աստիճանի, ի՞նչ ընդգրկումով, դրանք օրինակ որքանո՞վ են միտված լինելու Թուրքիա-Ադրբեջան, նաեւ Իսրայել-Ադրբեջան, Պակիստան-Ադրբեջան կապը խզելուն, Ադրբեջանին ռազմական մատակարարումների տոտալ արգելք սահմանելուն:

Բառացիորեն օրեր առաջ Իլհամ Ալիեւն ընդունել էր Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատարին: Ի՞նչ են քննարկել, եթե հաշվի առնենք եւ այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ըստ էության միասնական գործած եռյակը՝ Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա, պատերազմից հետո նաեւ ձեւավորեց հենց եռյակ ձեւաչափ՝ ռազմական գործակցության: Եթե օրինակ Ռուսաստանը, Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը չեն միանում Ադրբեջանի դեմ պատժամիջոցի՝ էլ չեմ խոսում այլ պետությունների մասին, որոնք անկասկած կլինեն, այդ դեպքում արդյո՞ք արեւմտյան պատժամիջոցի կիրառումը Բաքվի համար կարող է լինել իսկապես լուրջ հետեւանք: Այսօր սա իսկապես հարց է, առանց միարժեք եզրակացության հնարավորության: Հետեւաբար, անհրաժեշտ է թերեւս «լուրջ հետեւանքների» այնպիսի պաշար եւ «որակ», որն Ադրբեջանի համար կենթադրի ծանրություն ու բարդություն անգամ վերը նշածս երկրների աջակցության պայմաններում, կամ կբացառի հենց այդ աջակցությունը: Դա արդեն կլինի իսկապես լուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում