Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

Խաղաղության պայմանագրի խորհրդավոր 30 տոկոսը

Խորհրդարանում 2024 թվականի պետբյուջեի նախագիծը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական երեք սկզբունքները համաձայնեցված են: Նա ասել է, թե որոնք են դրանք, թեեւ՝ ոչ առաջին անգամ: Դրանք ենտարածքային ամբողջության ճանաչումը 29,8-86,6հարաբերակցությամբ, նաեւ դեմարկացիան ու դելիմիտացիան՝ Ալմա Աթիի հռչակագրի համաձայն, եւ տարածքային հաղորդուղիների ու ճանապարհների ապաշրջափակումըփոխադարձաբար սուվերենության սկզբունքով: «Եթե կողմերը հավատարիմ եմ մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական», ասում է Նիկոլ Փաշինյանը: Օրեր, Հայաստանին ու Ադրբեջանին գործընթացը մինչեւ տարեվերջ ավարտին հասցնելու կոչ էին հղել ԵՄ առաջնորդները՝ Եվրամիության Վեհաժողովի արդյունքում արված հայտարարությունում: Ադրբեջանը սակայն, ի տարբերություն օրինակ Հայաստանի, խաղաղության պայմանագրի որեւէ սկզբբունքի մասին կարծես թե չի խոսում, չի խոսում 29,8-86,6 «թվաբանությամբ», փոխարենն ասել է այլ թվաբանության մասին՝ խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է, թեեւ չի պատասխանել հարցին, թե ո՞րն է չհամաձայնեցված 30 տոկոսը, ինչի՞ն է այն վերաբերում:

Եթե Ալիեւը գար Գրաանադա, ապա 70 տոկոսով հավանական կլիներ պայմանագրի ստորագրումը, ի հերթին հայտարարեց Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ: Եվ դարձյալ, ինչ որ բաց մնացած 30 տոկոս: Ո՞րն է այդ 30 տոկոսը, եւ արդյո՞ք 30 տոկոսը քաղաքական իմաստով որեւէ կոնֆիգուրացիայով հավասարազոր չի լինելու «30 արծաթի»: Ի վերջո, ինքնին համաձայնեցված հռչակվող սկզբունքները գործնականում խիստ հարաբերական են, որովհետեւ մի բան է արձանագրել ինչ որ թիվ՝ անկախ դրա հանդեպ վերաբերմունքից ընդհանրապես, եւ բոլորովին այլ բան է սահմանազատել եւ սահմանագծել այդ «թիվը», առավել եւս հաշվի առնելով Ադրբեջանի հավակնությունները: Եվ սա դեռ համաձայնեցված համարվող սկզբունքների մասով, որը գուցե այդ 70 տոկոսն է: Սակայն, ըստ ամենայնի, այդ «խորհրդավոր» 30 տոկոսը 70-ի ոչ թե «շարունակություն» է, որը համաձայնեցված չէ, այլ թերեւս բովանդակության բուն «մեխը», որին «ծառայեցվում» է 70 տոկոսը: Հայաստանն ուզում է այդ 70 տոկոսը ծառայեցնել նրան, որ մեխը այլեւս չծակի, իսկ Ադրբեջանը՝ հակառակը, ձգտում է 70 տոկոսը ծառայեցնել մեխը մինչեւ վերջ խփելուն, եւ չասենք՝ թե ինչի մեխը:

Ըստ այդմ, փոքր ինչ հանգամանալից հայացքը վկայում է, որ խաղաղության պայմանագրի առումով գործնականում համաձայնեցված չէ ոչինչ, ինչպես որ ոչինչ փաստացի համաձայնեցված չէր ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որքան էլ տարիներ շարունակ հայտարարվում էր համաձայնեցված սկզբունքների մասին՝ «մադրիդյան սկզբունքներ» պայմանական իմաստով: Այդպիսով, Հայաստանի համար կա «նույն փոցխի վրա ոտք չդնելու» խնդիր, երբ կան սկզբունքներ, բայց խորքային առումով դրանք շատ ավելի խճճում են պատկերը, քան օգնում կարգավորման եւ խաղաղության: Որպեսզի, որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանի համար հարկ չլինի դիմել որեւէ միջնորդի՝ 2019-ին «մադրիդյան սկզբունքների» առնչությամբ դիմումի եւ կոչի օրինակով, այժմ էլ «պարզաբանել» սկզբունքները, քանի որ հայկական կողմը ունի մի մեկնաբանություն եւ ակնկալիք, իսկ ադրբեջանականը՝ այլ: Եվ խնդրի խորքում այն է, որ՝ ինչպես այդ ժամանակահատվածում, այնպես էլ այժմ, փաստացի գոյություն չունի գլխավոր սկզբունքը՝ միջազգային հարաբերություններում քաղաքական փոխհամաձայնության սկզբունքի ինստիտուցիոնալ ապահովումը, կամ այլ կերպ ասած՝ խաղաղություն երաշխավորող անվտանգության համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում