Sunday, 14 06 2026
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը

Ինչո՞ւ են զինվորները ինքնախեղվել, որ չվերադառնան «Եղնիկներ»

Որպեսզի հանրությունը կարողանա հասարակական վերահսկողություն իրականացնել բանակի վրա` բանակում կատարվող յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո պետք է իմանա, թե ով է տվյալ զորամասի հրամանատարը, հրամանատարական կազմը, ի՞նչ հանցագործություններ են եղել այնտեղ և ինչո՞ւ են գրեթե միշտ զինվորները դատվում, իսկ հրամկազմը մնում անձեռնմխելի: Ո՞վ է այդ անձանց «նառուշիլովկա» տալիս` բանակում հայրենիքի պաշտպան սպանելու, ծեծելու ու չդատվելու համար: և այդ ամենի մասին իմանալուց հետո հասարակությունը պետք է հետևողական լինի և պայքարի, որ այդ անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության, որ այլևս փակ լինի նրանց ճանապարհը դեպի բանակ: Հատկապես այն զորամասերում (ինչպես արդեն աղմկահարույց դեպքերով հայտնի դարձած «Եղնիկներն» է), որոնք գտնվում են ադրբեջանցիների քթի տակ, պետք է զգոնությունն ու կարգապահությունը բարձրագույն մակարդակի վրա լինեն: Իսկ ի՞նչ է կատարվում Մարտակերտի հյուսիսում գտնվող «Եղնիկներում:

Ընթերցողների հիշողությունը թարմացնելու համար սկսենք YouTube-ում հայտնված աղմկահարույց տեսանյութից, որում նույն զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 32-ամյա Սասուն Գալստյանը, 2010թ. հուլիս ամսին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, գումարտակի ավտոհավաքակայանի տարածքում ծեծի և ծաղրուծանակի էր ենթարկում նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ` սերժանտ Գարիկ Հարությունյանին և շարքային Բակուր Եղիկյանին` ջուր լցնելով նրանց ականջների մեջ, հարվածելով և նվաստացնելով նրանց: Սասուն Գալստյանը հետագայում դատապարտվեց 3 տարվա ազատազրկման` իշխանազանցության համար:

Դատելով վերոնշյալ վիճակից` տրամաբանական է, որ զորամասից փախուստներն էլ շատ կլինեն: Բավականին վերջերս ժամկետային զինծառայողներից մեկին` արմավիրցի Հարություն Մեսրոպյանին դատել էին երկու ամսվա ընթացքում 3 անգամ զորամասն ինքնակամ լքելու համար և դատապարտել պատժի` 4 ամիս ժամկետով` պահելով կարգապահական գումարտակում: Երկու անգամ փախել էր զորամասից, մեկ անգամ էլ` Ալաշանի զինհոսպիտալից: Թե կոնկրետ ինչն է զինվորին ստիպել` այդպես հաճախակի փախուստի փորձ անել զորամասից և ինչու է հայտնվել զինհոսպիտալում, հայտնի չէ, բայց սպաները երեք դեպքերում էլ հայտնաբերել էին նրան` Չլդրանում, Մատաղիսում և վերադարձրել զորամաս:

Այս զորամասի հաջորդ տուժողը Մուսայելյան Գեորգին է. չգիտես ինչու` մարտական հերթապահության ժամանակ նրա կողոսկրերն էին կոտրվել: Դատվեցին համածառայակիցներ Սերգեյ Ղազարյանը և Սուրեն Գևորգյանը. նրանք խախտել էին կանոնագրքի կետերը և վիճաբանության մեջ մտել մարտական հերթապահություն կատարող կրտսեր սերժանտ Մուսայելյանի հետ` ձեռքերով ու բռունցքներով մարմնական բազմաթիվ վնասվածքներ հասցնելով նրան: Անցյալ տարի հոկտեմբերին նրանք երեքն էլ ընդգրկված են եղել մարտական հերթապահության մեջ և գտնվել հարևան տարբեր դիրքերում: Վաշտի հրամանատարությունից թույլտվություն են ստացել, և Սերգեյ Ղազարյանն ու Սուրեն Գևորգյանը գնացել են հարևան դիրք` տուն զանգելու համար: Այնտեղ գետնատնակում տղաներից ծխախոտ են ուզել, և իմանալով, որ ծխախոտը միայն այդ պահին առաջին գծում գտնվող Գեորգի Մուսայելյանի մոտ է` գնացել են ուզելու: Տեղ հասնելուն պես, իբր, տեսել են, որ նա քնած է` սաղավարտն ու զենքն էլ կողքը դրած:

Դա էլ առիթ է դարձել, որ մի լավ ծեծի ենթարկեն նրան: Համենայնդեպս, պաշտոնական աղբյուրներից բաց թողնված տեղեկատվությունն է դա, իսկ թե որքանով է դա ճիշտ` խիստ կասկածելի է, քանի որ զինվորական հանցագործությունները «բացահայտելիս» նախաքննական մարմինը մի վարկած ու հանգամանքներ է ներկայացնում, իսկ երբ փաստերը դնում ես իրար կողքի, լրիվ ուրիշ` հանցագործ աշխարհին բնորոշ պատկեր է ստացվում: Մարտական հերթապահությունից վերադառնալուց հետո Գ. Մուսայելյանին «տուբերկուլյոզ» հիվանդության կասկածանքով տեղափոխել են դիսպանսեր, որտեղ բուժզննության ընթացքում պարզվել է, որ նրա մոտ կողոսկրերի կոտրվածքներ կան, որոնք առաջացել են մարտական հերթապահության ընթացքում: Դատարանը նրանց դատապարտել էր 2-ական տարվա ազատազրկման` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգը խախտելու, երկրի համար անակնկալ հարձակման վտանգ ստեղծելու համար և ԱԺ-ի հայտարարած համաներմամբ ազատել պատժի կրումից:

Անցյալ տարվա վերջին էլ ժամկետային զինծառայող Վոլոդյա Պողոսյանն էր «սիմուլյացիա» արել և ծառայությունից խուսափելու համար ասեղ կուլ տվել ու տեղափոխվել Ալաշանի զինհոսպիտալ: Հետո ինչ-որ դեղահաբեր խմել, դիզվառելիք սրսկել իրեն` ինքնազգացողությունն արհեստականորեն վատացնելու համար, որպեսզի չվերադառնա զորամաս: Դրանից հետո նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը, սակայն վերջերս նրան էլ համաներմամբ ազատեցին: Շարքային Արթուր Ղազարյանն էլ չի ցանկացել վերադառնալ նույն զորամաս: Անցյալ տարի` օգոստոսին, երբ լրացել է նրան հատկացված արձակուրդի ժամկետը, զորամաս հետ գալու ճանապարհին կանգ է առել Գորիս քաղաքում, դանակով ծանր մարմնական վնասվածք հասցրել իրեն և տեղափոխվել Ալաշանի զինհոսպիտալ:

Շարքային Պողոս Այրիյանն էլ անցյալ տարվա օգոստոսին, շարահրապարակում գտնվելու ժամանակ անզգուշորեն կրակել էր ինքնաձիգից և մոտ 3 մետր հեռավորությունից վիրավորել նույն դասակի շարքային Կտրիճ Դադայանին` նրան պատճառելով միջին ծանրության վնասվածք: Զորամասը լքելու այլ դեպքեր էլ են եղել, և այս ամենը գալիս է ապացուցելու, որ այս տղաները հավանաբար չարիքի փոքրագույնն են համարել ինքնախեղումը, քան ծառայությունը այդ զորամասում, որը չգիտես թե ինչով կավարտվի: Այս տարվա օգոստոսի 26-ին զորամասի մի քանի տղաների ձեռքով ծեծված, խոշտանգված ու մահացած Աղասի Աբրահամյանի օրինակը միայն հաստատում է այդ վարկածը: Հարց. հիմա ո՞վ է էս բարդակի պատասխանատուն:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով բանակում կատարված դանակահարություններին, հրազենային վնասվածքներին և մահվան դեպքերին, նշել էր, որ ծառայողական 53 քննության արդյունքում 50 հրաման է արձակվել իր և պաշտպանության նախարարի կողմից: 149 զինվոր ու սպա տույժ են ստացել այս տարի, 10 հոգի աշխատանքից հեռացվել ու զորացրվել են, 27-ը պաշտոնանկ են արվել: Թե ովքեր են նրանք` անվանապես չի նշվում, որպեսզի հասարակությունն իմանա, թե կոնկրետ ում` ինչի համար հանեցին կամ դատեցին: և ինչ երաշխիք, որ նրանք այլևս բանակ չեն վերադառնա: Չկա նման երաշխիք: Հենց «Եղնիկների» զորամասի մասին ասում են, որ հրամանատարներն այստեղ հաճախակի են փոխվում, և սովորաբար այստեղ ծառայության են ուղարկում վատ պահվածք ունեցող սպաներին, և որպեսզի նրանք միմյանց շատ «չգզեն»` որոշ չափով էլ թիկունք չունեցող զինվորներին են այնտեղ ուղարկում: Իսկ ո՞վ է զորամասի հրամանատարը. ԳՇ պետ Խաչատուրովի որդու` բանակից դուրս շպրտված Գրիշա Խաչատուրովի ընկերը` Համլետ Սևոյանը: Նրանք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին շրջանավարտներից են և, փաստորեն, զինվորների առաջին դահիճներից:

Հ.Գ. Թող գլխավոր շտաբի պետը հրապարակի, թե այսքան հանցագործությունների արդյունքում, զորամասի հրամկազմից որևէ մեկի լիազորությունները գոնե կասեցրե՞լ է, և եթե այո, ապա` ո՞ւմ և ինչի՞ համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում