Նախ պետք է հասկանալ «3+2»-ում ովքեր են խաղաղության գաղափարը առաջ տանողները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օռբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝«3+2»-ի երկրներից առնվազն չորսը անվտանգություն-խաղաղություն սկզբունք հռչակելու կողմնակիցներից չեն. ««3+2»-ին Հայաստանի մասնակցելու մոտիվացիան տարածաշաշրջանային խաղացողների հետ հարաբերությունները պահելն է։ Պատերազմը մեզ մոտ է, «3+2» ձևաչափով հանդիպումները նվիրված են ավելի շատ այդ հակամարտությանը։ «3+2» արդյունավետ հարթակ չէ. Երկխոսության մերժումը մեզ համար սպառնալիք է։ «3+2»-ին Հայաստանը որոշել է մասնակցել՝ խուսափելով դիվանագիտական դեմարշից»։








































