Արցախահայերին պետք է հնարավորինս աջակցել, մեծ է վտանգը, որ նրանք կարող են հեռանալ ՀՀ-ից։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Թավադյանի խոսքով՝ տնտեսությունը այնքան ուժեղ է, ինչքանով որ ուժեղ է իր թույլ անդամը. «Տնտեսությունը մարդիկ են, այն ուժեղ է, երբ չկա ավանդական հայկական «քցոցին»։ Արցախահայերին պետք է ինտեգրել ու հնարավորինս աջակցել, որ չլքեն Հայաստանը»։








































