Պայմաններ չկան, որ արցախահայերը վերադառնան իրենց հայրենիք։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։
Նավասարդյանի խոսքով՝ արցախահայերի վերադարձի համար հավաստիացումները չեն համապատասխանում գործողություններին. «Մեր միակ նպատակը պետք է լինի արցախցիների այստեղ բնակվելու և ապրելու հարցը արագ լուծել։ Արցախահայերի վերադարձի համար այս պահին հեռանկար չկա, պետք է կենտրոնանալ ՀՀ-ում ապրելու վրա»։










































