Մերձավոր Արևելքում այսօրվա իրադարձություններին փորձում են միջամտել խոշոր խաղացողներն ու տարածաշրջանի դերակատարները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը։
Թուրքագետի խոսքով՝ այնպիսի իրավիճակ չեմ տեսնում, որ իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը ազդեցություն ունենա մեր տարածաշրջանի վրա. «Անկարան փորձեց իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտում միջնորդ դեր ստանձնել, բայց անմիջապես հակազդեցություն ստացավ։ Էրդողանն ու Պուտինը սինխրոն նույն հայտարարություններն են անում, ինչը դուր չի գալիս Արևմուտքին։ Թուրքիան ֆորպոստի դեր էր կատարում, երբ կար Խորհրդային միություն, այսօր չի ուզում լինել ֆորպոստ»։
Թուրքագետը նաև նշեց, որ Թուրքիայի ռազմավարական նպատակը Հրվ. Կովկասում ամբողջական ազդեցության հաստատումն է։











































