Հայաստանում կրթական ոլորտը 30 տարիներին խնդրահարույց է եղել, հատկապես ռազմական կրթությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։
Ներսիսյանի խոսքով՝ հայկական բանակը հին կառուցվածք ունի, մոդելը պետք է փոխել. «Բանակում ռեֆորմներ են պետք, հեշտ չէ այն մեկ օրում փոխել։ Հայաստանում կան մարդիկ, որ ունակ են բանակում ռեֆորմներ իրականացնել։ Հայաստանն այսօր չի կարող զորակոչից հրաժարվել, պրոֆեսիոնալ կազմի քանակը պետք է ավելացնել»։










































