Ալիևը ամեն ջանք դնելու է, որպեսզի իր «ես»-ը կշտացնի վրեժի բոլոր հնարավոր դրսևորումներով, սա շարունակվելու է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանը։
Բարսեղյանի խոսքով՝ Ալիևը իսրայելական և թուրքական խորհրդատուների միջոցով հավանաբար փոքր Նյուրնբերգ կազմակերպի Բաքվում։ Բարսեղյանը կարծում է, որ ժամանակն է, որ Շահրամանյանը և մյուսները բաց ասուլիսով պատասխանեն հարցերին։









































