Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Իրանը հայտարարել է «առաջիկա ժամերին կանխարգելիչ գործողությունների» մասին՝ Իսրայելի կողմից Գազայի գնդակոծությունների պատճառով

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անհետևանք չեն մնա, և նախազգուշացրել է առաջիկա ժամերին հնարավոր կանխարգելիչ գործողությունների մասին։ Այս մասին Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ։

Ամիր Աբդոլլահիանը խոսել է վերջին մի քանի օրերին Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում ունեցած իր հանդիպումների, այդ թվում՝ Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի հետ հանդիպման մասին։

«Հեզբոլլահը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները և սցենարները։ Ամեն ինչ հստակ դիտարկված է նրանց հաշվարկներում։ Դիմադրության առաջնորդները թույլ չեն տա սիոնիստական ​​ռեժիմին (խմբ․՝ Իսրայելին) որևէ գործողություն ձեռնարկել տարածաշրջանում։ Առաջիկա ժամերին հնարավոր են կանխարգելիչ գործողություններ», – մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը։

Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ «ցանկացած գործողություն հնարավոր է, եթե սիոնիստական ռեժիմը շարունակի իր պատերազմական հանցագործությունները քաղաքացիական անձանց դեմ»։

Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանը չի աջակցում հակամարտության ընդլայնմանը, սակայն հնարավոր է, որ Իրանը պատերազմի մեջ մտնի, քանի որ ոչ մի կողմ չի կարող անտարբեր մնալ շարունակվող իրավիճակի առնչությամբ։

«Եթե մենք այսօր չպաշտպանենք Գազան, վաղը պետք է պաշտպանենք մեր քաղաքները։ Պարոն Նասրալլահը նաև ասել է, որ եթե իրենք կանխարգելիչ գործողություններ չձեռնարկեն, ապա ստիպված կլինեն սիոնիստական ուժերի դեմ կռվել Բեյրութում», – հավելել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Միևնույն ժամանակ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ժամանակը սպառվում է, և ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ լուծում գտնեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում