ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները վտանգում են այդ երկրներում կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատությունը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Քլինթոնը կոչ է արել հեղափոխություն իրականացրած մուսուլմանական երկրների ժողովուրդներին բռնապետության մի ձևը չփոխարինել մյուսով և հարգել իրենց երկրների ազգային փոքրամասնությունների կրոնական իրավունքները: Նա հայտնել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանելու է արաբական երկրներում դավանանքի ազատությունը:
ԱՄՆ Պետքարտուղարն ընդգծել է, որ ամերիկյան դեսպանատները համագործակցում են կրոնական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ և աջակցում են միջկրոնական երկխոսությանը:









































