Սա տակտիկական պատերազմ է, Լիբանան-Իսրայել սահմանին զարկերակի շոշափում է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց համայնքային գործիչ Լյուդվիգ Այվազյանը։
Այվազյանի խոսքով՝ այս կոնֆլիկտը պետք է դիտարկել մակրո ձևով. «Իսրայելը կփորձի հարցը լուծել և պաղեստինցիների տրանսֆերը կազմակերպել դեպի Լիբանան, Հորդանան ու Եգիպտոս։ Եթե Իսրայելը կանաչ լույս ստանա ու պաղեստինցիներին վտարի ու չդիմադրեն, կունենան Արցախի ճակատագիրը։ Պաղեստինում նույն Արցախի խաղն է, Իսրայելը կփորձի լուծել Գազայի հարցը»։











































