Մեր հայրենակիցները փախչում են պայթյունավտանգ տարածաշրջանից։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանի խոսքով՝ Իսրայելում մեր որոշ հայրենակիցներ չեն օգտվել արտահերթ թռիչքից. «Իսրայելահայերի մի հատված համարում է, որ Հայաստանն էլ ապահով չէ կամ էլ չէին հավատում, որ Հայաստանը պատրաստ էր ընդունել։ Ցանկացած հայի հեռանալը Հայաստանից ինձ համար դժբախտություն է։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեր հետ է տեղի ունենում։ Մեր պայքարը չի ավարտվել, պետք է շոշափելի պայքար մղենք։ Պետք է պայքարել, բայց ոչ պետության դեմ շինիչ քայլերով»։










































