ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի հանձնաժողովը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է այն մասին, որ սինթեթիկ բնույթի թմրանյութերի օգտագործումն աշխարհում կտրուկ ավելացել է:
Ինչպես հայտնում է РИА «Новости»-ն, սինթեթիկ թմրանյութերի օգտագործումն իր տարածվածությամբ աշխարհում երկրորդ տեղում է:
Ինչ վերաբերում է կոկաինին, հերոինին և մարիխուանային, ապա դրանց տարածվածությունն ու օգտագործումը 2005թ-ից սկսած չի ավելացել, մինչդեռ սինթեթիկ բնույթի թմրանյութերը` ինչպես ամֆետամինն ու մետաֆետամինը, վերջին շրջանում շատ տարածված են: 2010թ-ին միայն Հարավարևելյան Ասիայում առգրավվել է 133 միլիոն հաբ, մինչդեռ 2008թ-ին` ընդամենը 32 միլիոն:
ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ սինթետիկ բնույթի թմրանյութերը մարդկանց մոտ ասոցացվում են «ժամանակակից և դինամիկ ապրելակերպի հետ»` ինչն ավելացնում է թմրանյութերի տարածվածությունը և մեծացնում դրա սպառման չափերը:
Ամֆետամինի և մետաֆետամինի սպառման քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում Նորվեգիան:









































