Ալիևը անիմաստ է համարում մի հանդիպում, որտեղ առանց իրեն ընդունվել է հայատարարություն հենց Ադրբեջանի մասին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։
Քաղաքագետը կարծում է, որ Ալիևը Գրանադա չմեկնեց՝ խուսափելով հարցերին պատասխանել. «Հաշիվները փակելու ժամանակն է. Ալիևը խուսափում է արևմտյան հարթակներից։ Մտավախություն ունեմ, խաղաղության պայմանագիրը բլեֆ է. Բաքուն ՌԴ-ի և Թուրքիայի դրդմամբ տարածաշրջանում բորբոքելու է նոր պատերազմ։ «3+3»-ի երկրները ՀՀ սուվերենության հաշվին ուզում են ՀՀ լոգիստիկ երակի վրա դուրս գալ»։











































