Sunday, 28 06 2026
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը

Բացահայտիր Հայաստանը երկնքից. հոկտեմբերի 14-ին կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը

Հայաստանում հոկտեմբերի 14-18-ն անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնին մասնակցելու են մինչև 20 օդապարիկներ ՀՀ-ից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում փառատոնի կազմակերպիչ, «Սքայբոլ» ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը տեղեկացրեց, որ փառատոնը բաղկացած է լինելու 2 փուլերից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլն իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնու, Ապարանի օդային տարածքում։

«Ցուցադրական թռիչքներից մեկը նախատեսում ենք նվիրել ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին, որոնց նույնպես ներգրավելու ենք։ Արդեն մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ»,-ասաց Նաիրի Բարսեղյանը։

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության փառատոնն արդեն 5-րդ անգամ է անցկացվում։ Առաջին փառատոնն անցկացվել է 2017 թվականին։ Նաիրի Բարսեղյանը նշեց, որ նպատակ են դրել այն դարձնել ամենամյա, ամեն տարի անցկացնել ու ծավալներն ընդլայնել։

«Ցավոք, ամեն անգամ երկրում խնդիրներ են լինում, գլոբալ առումով լուրջ իրավիճակի մեջ ենք հայտնվում, բայց մենք կարծում ենք, որ, չնայած դժվարություններին, պետք է անցկացնել փառատոնը, օտարերկրացիներին ցույց տալ, որ մեզ մոտ անվտանգ է։ Ամեն տարի փառատոնին մասնակցել ցանկացողների շրջանում հետաքրքրվածությունը մեծանում է, մենք նպատակ ունենք այնպես զարգացնել փառատոնը, որ այն ոչ միայն մրցակից լինի տարածաշրջանում, այլև նոր խոսք ասի»,-ասաց Նաիրի Բարսեղյանը։

Զբոսաշրջության կոմիտեն կարևորում է փառատոնային տուրիզմի զարգացումը։ Այս տարի կոմիտեն աջակցել է մոտ երկու տասնյակ փառատոնների անցկացման գործընթացին։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ փառատոնների բազմազանությունը նպաստում է զբոսաշրջային հոսքի ակտիվացմանը։ Կան փառատոններ, որոնք բավական պահանջված են և շատ զբոսաշրջիկներ Հայաստան այցելությունները հարմարեցնում են հենց դրանց ժամկետների հետ։

«Արկածային տուրիզմով հետաքրքրվող զբոսաշրջիկներ շատ ունենք։ Տեսնում ենք, որ արաբական երկրներից են ավելի շատ այս ուղղությամբ հարցում կատարում։ Այդ ամենը ցույց է տալիս, որ փառատոններն իրենց դերը կատարում են։ Հենց այս փառատոնի շրջանակում ունենք այլ երկրներից բլոգերների, լրագրողների այց։ Կարևոր է, որ մենք շարունակաբար նշենք՝ Հայաստանն անվտանգ երկիր է զբոսաշրջության համար։ Զբոսաշրջիկներն էլ հենց տեղում կարող են համոզվել դրանում»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում