Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անհիմն տարածքային պահանջների միջև․
«Ներկայումս Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև։ Իհարկե, այս հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերը»,- գրել է Բայրամովը «Ադրբեջան» պաշտոնաթերթում տպագրված հոդվածում։
Բայրամովն ընդգծել է, որ անհրաժեշտ է խաղաղության կոչ անել Երևանին, քանի որ տարածաշրջանի բարօրության համար այլ այլընտրանք չկա։