Իսրայելը սովոր է կորուստների, տառապանքի, բայց սովոր է նաև ցավոտ պատժել թշնամուն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
Լապշինի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը դե ֆակտո ստեղծվել է Իսրայելի կողմից՝ Յասեր Արաֆատին ճնշելու համար. «Իսրայելը փաստացի դարձավ ահաբեկիչների զոհ, որոնց հենց ինքն էր ստեղծել։ Իսրայելը քարտ բլանշ ստանալով հողին է հավասարացնում Գազայի հատվածը։ Իսրայելի թիրախը ոչ միայն ՀԱՄԱՍ-ն է, այլ նաև Հըզբոլլահը՝ Լիբանանում։ Ամբողջ աշխարհն է աջակցում Իսրայելին․ հրեա պաշտոնյաները օր ու գիշեր աշխատում են դրա համար, ի տարբերություն հայերի։ Երբ Երևանում լինի միասնական դիրքորոշում, Հայաստանը կգերազանցի Իսրայելին»։










































