«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանն վստահ է, որ Ռուսաստանում խնդիրներ չի ունենա Հայաստանի ազգային հավաքականում խաղալու համար։ Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Սևիլյանը մերժել էր հրավերը Ռուսաստանի ազգային թիմից, հայտարարելով, որ կրելու է մեր ազգային թիմի մարզաշապիկը։ «Ատելություն ազգային հավաքականի ընտրության պատճառո՞վ: Ես ոչ մի խնդիր չունեմ, ամեն ինչ լավ է։ Ես բաց եմ թողել Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան հավաքը, բայց գնալու եմ այս հավաքին»,- Սևիկյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։ Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի ազգային թիմ մասնակցելու հոկտեմբերի 12-ին կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիայի դեմ խաղին։ Հայ ֆուտբոլիստը վաղը «Նիժնի Նովգորոդի» կազմում կմասնակցի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպմանը, որից հետո կժամանի Երևան։ Սպասվում է, որ Ռուսաստանին մերժած մեր ֆուտբոլիստը «Զվարթնոց» օդանավակայանում «Զվարթնոն» օդանավայակայանում բուռն ընդունելության կարժանանա։
«Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, իմ անունը եղել է Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին հրավիրված 49 խաղացողների ցուցակում։ Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները, Ռուսաստանը ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։ Սակայն այս պահին պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ Հուսով եմ, որ երկրպագուները ըմբռնումով կվերաբերվեն իմ ընտրությանը և անկախ որոշմանը»,- հայտարարել էր Սևիկյանը։ Սևիկյանի որոշմանն արձագանքել էր նաև Վալերի Կարպինը մասնավորապես ասելով․ «Ի՞նչ պետք է անեմ։ Արդյոք սա կորո՞ւստ է: Դա հայտնի չէ։ Հենց այս պահին նա չէր խաղա մեկնարկային կազմում: Քաղաքացիության փոփոխությանը նորմալ եմ նայում։ Ի՞նչ կանեիք դուք։ Հայաստանը կորակավորի աշխարհի առաջնությանը․ շանսեր կան։Ես տղաներին չեմ մեղադրում»։ Սևիկյանի Ռուսաստանի հավաքականին մերժելը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ավելի վաղ Ռուսական «Սպորտ-Էքսպրես» պարբերականում հրապարակվել էր «Սպերցյանի կորուստը Ռուսաստանի համար պատահական չէր․ Հայաստանը երկար տարիներ այդպես է անում» հոդվածը զայրույթի լայն ալիք է բարձրացրել մեր հասարակության շրջանում։ Հոդվածի հեղինակը՝ Արտյոմ Բելինինը Հայաստանին և մասնավորապես ՀՖՖ-ին մեղադրել էր «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին և Ռուաստանում ելույթ ունեցող հայազգի ֆուտբոլիստներին այսպես ասած «գողանալու» մեջ։ «Միամտություն է կարծել, որ Էդուարդի սպորտային քաղաքացիության փոփոխության մեջ գլխավոր դերը պատկանում է նրա սրտին։ Որովհետեւ Հայաստանում կա հայկական արմատներով արտասահմանցի խաղացողների որսի հստակ ծրագիր, որն արդյունք է տալիս»,- գրել էր Բելենինն ու հավելել․ «Հաշվի առնելով Հայաստանի լավ թիմը՝ Ռուսաստանը կարծես թե պետք է միջոցներ ձեռնարկի իրենց շահերը պաշտպանելու համար։
Հակառակ դեպքում մենք վտանգի ենք ենթարկում պարզապես մեր ֆուտբոլային համակարգով պատրաստված ու կրթված տաղանդավոր սերնդին այլ երկիր ներկայացնելու։ Մենք չէինք ցանկանա կորցնել եվրոպական մակարդակի ֆուտբոլիստներին միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն աշխատում է նրանց հետ, իսկ մենք՝ ոչ։
Ուստի կարևոր է վերահսկել նման պահերը՝ ավելի ուշադիր, քան հիմա»։ Նեղսրտելով, որ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակներ էր տարել Ուելսի և Լատվիայի նկատմամբ ռուսները մտադիր էին պատնեշ ստեղծել ռուսական թիմերում հանդես եկող հայազգի մյուս ֆուտբոլիստների մեր ազգային թիմին միանալու համար։ Ռուսական պլանն ըստ էության տապալվում է, Սևիկյանին ռուսական պատնեշը չհաջողվեց կանգնեցել։









































