Ռուսաստանը մամուլի արտահոսքով շոշափում է Հայաստանի տրամադրությունները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Ըստ քաղաքագետի՝ այն, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցություն է ստորագրվելու, ՌԴ տեխնիկայով համալրումը չի բխում մեր շահերից. «Ռուս խաղաղապահների դուրս գալու հարցը պետք է քննարկեն ՌԴ-ն ու Ադրբեջանը։ Ճիշտ կլինի՝ ՀՀ-ն խորհուրդ տա ՌԴ ՊՆ-ին խնդիրները լուծել Ադրբեջանի հետ և տեխնիկան ու մարդկանց տեղափոխել Ադրբեջանով։ Գուցե ՌԴ-ն Արցախում գտնվող տեխնիկայով փորձում է Հայաստանի պարտքը փոխհատուցել, բայց Երևանը պետք է այլ ճանապարհներով այն ստանա»։









































