Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին։
Ըստ հրապարակման՝ Վարդանյանը հայտնել է, որ նախնական բուժզննում է անցել, առողջական խնդիրներ չունի։
Տեղեկացնում են, որ Ռուբեն Վարդանյանը կկարողանա հեռախոսազրույց ունենալ ընտանիքի անդամների հետ։ Նրան տրամադրվել է փաստաբան, որին ընտրել են ընտանիքի անդամները։










































