ՆԱՏՕ-ի տեղեկություններով` Լիբիան կարող է հայտնվել իսլամիստական կազմակերպությունների ձեռքում, եթե առաջիկայում այնտեղ չհաստատվի կայուն կառավարություն: Այսպիսի մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը The Daily Telegraph-ին տված հարցազրույցում` նշելով, որ կան բոլոր նախանշանները, որ Լիբիայի նոր իշխանությունները կարող են բախվել լուրջ խնդիրների հետ, այդ թվում` ծայրահեղ իսլամիստական զինված կազմակերպությունների ապագայի որոշման հարցում, որոնք որոշակի դեր են խաղացել հեղափոխության ժամանակ: «Մենք չենք կարող բացառել նման հնարավորությունը, երբ ծայրահեղականները կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից և ճեղքում կատարել իշխանության վակուումի պայմաններում»,- ասել է գլխավոր քարտուղարը:











































