Saturday, 18 07 2026
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից

Ադրբեջանը վերացնում է հայկական ու միջազգային հետքը, կոռուպցիոն ժառանգության պահապանները

Ադրբեջանը հայտարարել է, թե իբր Գանձասարի վանական համալիրը ենթարկվել է հայկական վանդալիզմի: Ադրբեջանցիները բնականաբար ձեռնամուխ են լինելու հայկական ճարտարապետության, մշակութային ժառանգության այդ կոթողը աղավաղելուն, հայկական հետքը վերացնելուն, ինչն անում են Արցախում գտնվող և իրենց վերահսկողության տակ անցած բոլոր տարածքների հայկական մշակութային ժառանգության նկատմամբ:

Հարց կառաջանա, թե ու՞ր են ՄԱԿ-ը, դրա կառույց Յունեսկոն, ուր են միջազգային տարբեր այլ կառույցներն ու միջազգային հանրություն կոչվածը: Յուրաքանչյուրն իր տեղում է, իսկ ոմանք նաև Արցախում, ուր հայտարարում են, որ չկան քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հանդեպ բռնության հետքեր, այդ կերպ լեգիտիմացնելով Ալիևի իրականացրած էթնիկ զտումը:

Գործնականում, Ադրբեջանը վերացնում է ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլ նաև միջազգային հանրության, միջազգային կառույցների մարդասիրական առաքելության հետքերը: Ադրբեջանը իր գործողություններով ցույց է տալիս, թե որքան դատարկ են այդ կառույցները, որքան կեղծ են դրանց փաթեթները՝ մարդասիրության, քաղաքակրթության և այլնի վերաբերյալ: Հակառակ պարագայում, այդ կառույցները կաշխատեին, կաշխատեին դեռևս նոյեմբերի 9-ից հետո, փորձելով փրկել հայկական մշակութային ժառանգությունը, թույլ չտալով Ադրբեջանին ավիրել հայկական հետքը: Կամ, կաշխատեին գոնե այսօր:

Բայց, դրանք չեն կարող աշխատել, եթե օրինակ երբևէ աշխատել են ադրբեջանական փողերով, որքան էլ Մեհրիբան Ալիևան օրինակ վայր դներ Յունեսկո-ի դեսպանի իր մանդատը 2021 թվականին, թերևս այսպես ասած Յունեսկոյի առնչությամբ կասկածները ցրելու, կասկածի ավելորդ տեղիք չտալու համար: Միջազգային կառույցները գործնականում քայլ առ քայլ վերածվել են ոչ թե մարդասիրության, այլ համաշխարհային կոռուպցիայի պահապանների, կոռուպցիոն ժառանգության կրողների: Դրա ցավագին հետևանքը տեսնում ենք Արցախում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում