Սա մեդիայի համար հայտարարություն էր. ՄԱԿ-ի հետ պետք չէ վիճել, պայքարել, այլ ճանապարհ գտնել՝ հաշվի առնելով իր թուլությունները՝ օգտվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սիրիայում ՄԱԿ զարգացման ծրագրերի (UNDP) նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը։ Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանը դա ավելի ագրեսիվ է օգտագործում, ոչ միայն ՄԱԿ-ին կաշառելով, այլ նաև կոնկրետ մարդկանց, կոնգրեսականների կաշառելով։