
Ադրբեջանը հաստատել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք բերման են ենթարկվել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու։
Նրանց վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի առաջիկա ժամերին։