Saturday, 18 07 2026
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում

Երկու ծայրահեղություն, որ փակեցին բովանդակությունն ու բացեցին անկման ճանապարհը

Այսօր, երբ հնչի որևէ միտք այն մասին, որ չնայած նույնիսկ ամբողջական հայաթափման, Արցախի հարցն այդուհանդերձ փակված չէ, դա կթվա պարզապես մի անմիտ լավատեսություն կամ անուղղելի քնարականություն, երևակայություն և մորմոք: Բայց, այդուամենայնիվ, Արցախի հարցը փակված չէ, և փակված չէ ու փակված չի լինելու այն պատճառով, որ երբեք չի փակվելու Կովկասի հարցն ու աշխարհաքաղաքականությունն ընդհանրապես: Լա՞վ է դա, թե՞ վատ, սրա շուրջ կարող են լինել տարբեր կարծիքներ, բուռն քննարկումներ, բայց պատմական գրեթե ամբողջ հետագիծը վկայում է, որ Կովկասում հարցերը ունեն պարբերական ցիկլայնություն և այստեղ միշտ խնդիրը այն է, թե ինչ պատրաստություն ունեն ազգերը, ինչ պատրաստվածություն, որ ազգը, ժողովուրդը կամ հանրությունը ինչպիսի որակով, ներուժով, ինչպիսի պատրաստակամությամբ է դիմավորելու այս կամ այն ցիկլը:

Հետևաբար, առաջնորդվել նրանով, որ Արցախի հարցը փակված չէ, պետք է ոչ թե ելնելով քնարական կամ լավատեսական երևակայականությունից, այլ՝ Կովկասի պատմա-քաղաքական, ռազմա-քաղաքական հետագծից և համաշխարհային պատմության փորձից: Որովհետև, ռեգիոնալ հարցերը խիստ շաղկապված են և այսօր իսկ մենք տեսնում ենք, որ հնարավոր չէ անվտանգություն ստանալ՝ բառւ բուն կամ փոխաբերական իմաստով հանձնելով Արցախը: Որովհետև, սեղանին եղել է և միշտ էլ լինելու է ռեգիոնի հարցը:

Հետևաբար, այստեղ բանն ամենևին ոչմիթիզականության մասին քարոզչական բաղադրիչը չէ, որ մեջտեղ բերվեց ի պատասխան այն «հանձնողականության» կամ «պարտվողականության» քարոզչական բաղադրիչի, որ շրջանառվեց 1998 թվականից հետո: Երկկողմ քաղաքական նկատառումներով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առանցքային, պետականության համար ողնաշարային հարցի առնչվող ամբողջ գոտին «գրավեցին» այդ երկու իրարամերժ քարոզչական վերջավորությունները, գերակայելով ամենուր և փակելով կարևորագույն խնդիրների վերաբերյալ հանրային բովանդակային և քառողջ քաղաքական քննարկումների, քաղաքական ողջախոհ բանավեճերի և քաղաքական մտքի ձևավորման հնարավորություններն ու հեռանկարները:

Այդ ամենի հետևանքը այն էր, որ Հայաստանը պատրաստ չէր ռեգիոնալ ազդեցության և ուժերի հարաբերակցության համար պայքարի նոր փուլին, ինչի հետևանքը եղավ ողբերգական: Եթե մենք առաջնորդվենք որևէ հարց «փակելու» մտայնությամբ և մտածենք այդ «ուղենշային» հիմքով, ապագան լինելու է ոչ թե խաղաղության և պաշտպանվածության, այլ նոր վտանգների և անկումների հեռանկարով: Իսկ դրանից խուսափելու համար, պետք է խուսափել ուղիղ, կամ թեկուզ այսօր արդեն որոշակկիորեն պայմանական իմաստ ունեցող՝ «պարտվողականության» և «ոչմիթիզականության»՝ երկու ծայրահեղությունների աքցանից, ու լցնել դրանց միջև տարածությունը բովանդակային բազմազանությամբ, այդ կերպ «մաղելով» քաղաքական առավելագույն արդյունավետ մտքի հնարավորությունը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում