
ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բորելը նշել է, որ Օդեսայում իր ներկայությունը ցույց է տալիս, թե ինչպես է Եվրոպան աջակցում Ուկրաինային ռազմական և տնտեսական, դիվանագիտական և քաղաքական առումով։
Նա նաև գրել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter), որ Օդեսան գեղեցիկ քաղաք է, որը պետք է լինի նորությունների վերնագրերում՝ իր «աշխույժ մշակույթի և ոգու» պատճառով, բայց փոխարենը հիշատակվում է որպես «հաճախակի թիրախ» հակամարտության մեջ:
Օգոստոսի վերջին Բորելն առաջարկել էր ստեղծել հատուկ հիմնադրամ՝ մինչև 2027 թվականն Ուկրաինային աջակցելու համար։