Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
ՄԱԿ-ի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Ադրբեջանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է այցելել տարածաշրջան․ գրում է Ազատություն Ռ/Կ-ն։
Առաքելությունը հիմնականում կգնահատի մարդասիրական կարիքները, ասել է ՄԱԿ-ի խոսնակը` հավելելով, որ մարմինը մուտք չի ունեցել տարածաշրջան «մոտ 30 տարվա ընթացքում»:
«Ադրբեջանի կառավարությունը և ՄԱԿ-ը պայմանավորվել են առաքելություն իրականացնել տարածաշրջանում, առաքելությունը տեղի կունենա շաբաթավերջին»,- լրագրողներին ասել է նա։






































