Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն ավելի քան 40 ժամ եղել են ճանապարհին և այդ ընթացքում, ցավոք, գրանցվել են մահվան դեպքեր, հիմնականում ինսուլտից։

Այդ մասին Կոռնիձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ բռնի տեղահանումն ունի ցավագին հետևանքներ, քանի որ մարդիկ հյուծված են, թողել են իրենց ամբողջ ունեցվածքը և իրենց հետ չունենալով նույնիսկ առաջին անհրաժեշտության պարագաներ ու դեղեր՝ ճանապարհ են ընկել, հետևաբար նման պայմաններում դժբախտ ելքերն անխուսափելի են։

«Բռնի տեղահանվածներից ոմանք գտնվում են ծանր առողջական վիճակում։ Նրանք 10 ամիս գտնվելով շրջափակման մեջ՝ չեն ունեցել քրոնիկ հիվանդությունների դեմ համապատասխան դեղամիջոցներ ընդունելու հնարավորություն, հետևաբար չափազանց կարևոր է նման խոցելի խմբերին մատուցել առաջնային բուժօգնություն։ Հետազոտություններից հետո մարդիկ անհրաժեշտության դեպքում Գորիսից կտեղափոխվեն Երևանի հիվանդանոցներ»,- ասաց առողջապահության նախարարը։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ բռնի տեղահանվածների թվում կան նաև շաքարային դիաբետով հիվանդներ, ովքեր ինսուլինի կարիք ունեն: Այդ նպատակով՝ Գորիսում բացվել են բժշկական կետեր, որտեղ տրամադրվում են առաջին բուժօգնություն ու խորհրդատվություն, բժշկական պարագաներ, այդ թվում քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար անհրաժեշտ դեղեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում