Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Արցախցիները դուրս են գալիս, դիտորդները մտնում են, որ ի՞նչ անեն

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որի առնչությամբ պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ խոսակցության առարկա է եղել նաև Արցախ միջազգային դիտորդների մուտքը: Միլլերը նշել է, որ հուսով են Ադրբեջանը հավատարիմ կմնա այդ մուտքը թույլ տալու խոստմանը: Նախ, հետաքրքիր է, թե երբ, որտեղ, ու՞մ է այդպիսի խոստում տվել Ադրբեջանը: Միևնույն ժամանակ, հետաքրքիր է ինքնին թեման՝ միջազգային դիտորդական առաքելություն:

Բանն այն է, որ Հայաստանը Արցախի իննամսյա շրջափակման ընթացքում բազմաթիվ անգամներ բարձրաձայնում էր Լաչինի միջանցք և Արցախ փաստահավաք միջազգային առաքելություն գործուղելու հարցը, սակայն միջազգային որևէ դերակատար ոչ միայն Ադրբեջանի հետ չէր խոսում այդ թեմայով ու խոստում կորզում, այլ նույնիսկ չէին հայտարարում, որ կողմ են Հայաստանի գաղափար-առաջարկին և պատրաստ են իրականացնել այդպիսի առաքելություն, կարևոր ու անհրաժեշտ են համարում այն, որպեսզի հասկանան իրավիճակը տեղում:

Առավելագույնը, որ արվում էր, տարբեր միջազգային դիվանագետներ գալիս և լուսանկարվում էին Լաչինի միջանցքի սկզբնամասի ուղեփակոցի մոտ, որտեղ այսօր արդեն կուտակվել են տասնյակ հազարավոր արցախահայեր, որոնք ադրբեջանական ագրեսիայից հետո շտապ լքում են հայրենի  տներն ու բնակավայրերը: Երկու-երեք օրերի ընթացքում Արցախը լքել է արդեն մոտ 30 հազար մարդ:  Մի քանի տասնյակ հազար մարդ խցանման մեջ է: Եվս մի քանի օր, և Արցախում կմնան թերևս հաշված թվով հայեր, արցախահայերի մեծամասնությունը հեռացած կլինի իր բնօրրանից:

Դրանից հետո միջազգային մարդասիրական առաքելությունը գնալու է Արցախ, որ ի՞նչ անի, արձանագրի, թե որքան պատրաստակամ էր Ադրբեջանը քաղաքացիական իրավունքները պաշտպանելու հարցում, բայց հայերը «անշրջահայացորեն» չվստահեցի՞ն Բաքվին ու միջազգային դիտորդներին, թե՞ Արցախ գնալու բուն բնպատակն ընդամենը այնտեղից հայերին հանելուց հետո էլ ռուսներին հանելն է, որտեղ Արևմուտքի և Ադրբեջանի շահերը միանգամայն համընկնում են: Ինչ կստացվի այդ ամենից, ռուսներին հանել կհաջողվի՞, թե՞ կհաջողվի հրահրել նոր ապակայունացում, այս անգամ մնալ ձգտող ռուսներին մղելով դրան, բարդ է ասել, հնարավոր է ամեն ինչ: Փաստն այն է, որ քաղաքակիրթ կոչվող աշխարհի աչքի առաջ, Ադրբեջանը՝ որ այդ քաղաքակիրթ աշխարհի պաշտոնապես ճանաչված էներգետիկ վստահելի գործընկերն է, տասը ամիս արցախահայությանը մատնեց հակամարդասիրական ագրեսիայի՝ բլոկադայի տեսքով, իսկ հետո արդեն ֆիզիկական ագրեսիայի, մղելով վերջնական տեղահանության:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում