Զավեշտալի և ողբերգական դեպք է տեղի ունեցել Սիբիրում: Տյումենի շրջանում քրեական գործ է հարուցվել մի թոշակառուի նկատմամբ, որը որսի ժամանակ գնդակահարել է իր իսկ փեսային: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Նախնական տեղեկություններով, սեպտեմբերի 11-ին 26-ամյա մի երիտասարդ աներոջ հետ գնացել է վարազի որսի: Նրանք դիրքավորվել են ծառերի վրա: Ապա փեսան իջել է ծառից և սկսել վարազի ձայներ հանել` փորձելով կատակել աներոջ հետ: Թոշակառու աներն էլ որոշել է, որ վարազը մոտ է, և կրակել է «թիրախին»:
Թոշակառուն այս դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել իրավապահ մարմիններին: Հիմա գործ է հարուցվել «անզգույշ սպանություն» հոդվածով:









































