Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Չափազանց վտանգավոր «միտք»

Հայաստանում տարածվում է «միտք», թե Հայաստանի իշխանությունը «վախենում» է, որ արցախցիների Հայաստան էվակուացիայի պարագայում կլինի դժգոհ մեծ հանրային շերտ, որը կբերի իշխանափոխության: Ընդ որում, այս «միտքը» տարբեր կոնֆիգուրացիաներով ու շեշտադրումներով Հայաստանում ներքաղաքական շրջանառության է դրված վաղուց, ընդհուպ այն համատեքստով, որ Արցախում կազմակերպվել է իշխանափոխություն՝ Արցախը հանձնելու համար, որպեսզի հետո արցախցիները տեղափոխվեն Հայաստան և դուրս գան գործող իշխանության դեմ: Այս միտքը այլ բան չէ, քան Հայաստանում քաղաքացիական պատերազմի «ենթագիտակցական» հողի «փխրեցում», այսպես ասած «պարարտացում», կամա, թե ակամա: Տարբեր, այդ թվում երբեմն նաև մերձիշխանական ճամբարներից շրջանառվող այս «միտքը» նախ վիրավորական է արցախցիների համար, որոնք այսօր կանգնած են կյանքի համար ճակատագրական մի իրավիճակի առաջ, ֆիզիկական ու հոգեբանական մեծ ցավի առաջ, իսկ Հայաստանում նրանց տարբեր քարոզչական նկատառումներով դիտարկում են իշխանափոխության «հումք»:

Երկրորդ, սա սրում է վերաբերմունքը հայաստանցի-ղարաբաղցի տիրույթում, հերթական անգամ, ինչը մեղմ ասած անթույլատրելի է: Մյուսը, արցախցիների մի մասը բնականաբար տեղի ունեցածի և ունեցողի համար մեղադրել ու մեղադրելու է Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, ինչպես որ անում է նաև հայաստանցիների մի զգալի մաս: Միաժամանակ, արցախցիների մի մասն էլ իրավիճակը գնահատում է այլ կերպ, և մեղմ ասած լինելով Հայաստանի իշխանության ընդդիմախոս, ամենևին չի համարում, թե Հայաստանի իշխանափոխությունն է որևէ խնդրի լուծման բանալին, և իրավիճակի պատասխանատուների շատ ավելի բազմազան շրջանակ է դիտարկոււմ, ներառյալ թե Արցախի նախկին ու ներկա քաղաքական պատասխանատուները, թե Հայաստանի՝ ոչ միայն ներկա, այլ նաև նախկին պատասխանատուները: Ըստ այդմ, տարաբնույթ նպատակներով՝ այսօր ծանրագույն վիճակում գտնվող արցախցիներին «հռչակել» Հայաստանում իշխանափոխության պոտենցիալ, իբրև թե նրանց ճակատագրի հարցում մտահոգությունից ելնելով, փորձելով ստեղծել տպավորություն, թե Հայաստանն է խանգարում էվակուացիային, մեղմ ասած վտանգավոր է: Հատկապես հաշվի առնելով նաև այն, ոչ միայն հոգեբանորեն և ֆիզիկապես ծանրագույն վիճակը, որ կա այսօր Արցախում, այլ նաև այն քաղաքական, աշխարհաքաղաքական բարդությունները, որ առկա են անգամ էվակուացիայի հարցի շուրջ, և պահանջում են թերևս այդ թեմային անդրադարձի չափազանց մեծ շրջահայացություն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում