
Վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքագրման տասնյակից ավել դեպքեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա:
«Կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից»,- ասված է հայտարարությունում։