Saturday, 18 07 2026
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից

Մենք անելիք ունենք, լուրջ անելիք, քանի որ չեմ կարծում, թե ամեն ինչ անվերադարձ կորսված է. Գեղամ Բաղդասարյան

Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Միջազգային հովանու ներքո տարհանում իրականացնելու մասին իմ գրառումները, որքան կարող եմ դատել արձագանքներից, հիմնականում դրական են ընկալվում արցախյան հանրությունում, բայց, այդուհանդերձ, որոշ շրջանակներում դրա համարժեք ընկալումը չկա։ Ուստի մի քանի, ըստ իս, կարևոր պարզաբանումներ անեմ։

Միջազգային հովանու ներքո տարհանումն ամեն ինչից զատ նշանակում է, որ մենք դուրս ենք գալու մեր իրավունքներով, այդ թվում՝ մեր քաղաքական իրավունքներով։

Մեր իրավունքների պահպանումը չափազանց կարևոր է հետագա մեր անելիքի համար։ Իսկ մենք անելիք ունենք, լուրջ անելիք, քանի որ չեմ կարծում, թե ամեն ինչ անվերադարձ կորսված է։ Ուստի պետք չէ անէանալու չափ հուսաբեկվել։ Բայց ահա մնալն ու ինտեգրվելը կնշանակի մեր իրավունքների, այդ թվում քաղաքական իրավունքների ոչնչացում՝ ընդմիշտ ու անվերադարձ։ Փորձեք ընկալել սա՝ դուրս գալով մենք փրկելու ենք նաև մեր իրավունքները, իսկ եթե մնանք՝ մեր իսկ ձեռքերով ոչնչացնելու են մեր իրավունքները։ Ինքներս մեզ ապագայի շանս տանք։

Միջազգային հովանու ներքո տարհանման առաջարկ-պահանջով արցախյան իշխանությունների պաշտոնական դիմումը ՄԱԿ-ին ու Եվրամիությանը, ամեն ինչից զատ, նաև նշանակելու է նրանց պատասխանատվության տակ դնել։ Եթե հանկարծ տարհանումը չստացվի, ապա միջազգային հանրությունը ստիպված է լինելու կրել դրա պատասխանատվության բեռը և որոշակի միջոցներ ձեռնարկել, ինչը անվտանգության փոքրիշատե երաշխիք կլինի։

Միջազգային հովանու ներքո տարհանման գաղափարն, ամեն ինչից զատ, նշանակում է միջազգային կառույցների մուտք Արցախ և հումանիտար միջանցքի բացում։ Սա շատ կարևոր է, անչափ կարևոր է բոլոր առումներով ու բոլոր սցենարների դեպքում։

Բայց կա մի կարևորագույն հանգամանք։ Միջազգային հովանու ներքո տարհանում իրականացնելու առաջարկ-պահանջով արցախյան իշխանությունների դիմումը պետք է արվի ԱՆՀԱՊԱՂ, քանի որ մի քանի օր հետո այդ թեման, պարզունակ ասած, «սառեցվելու» և «պահածոյացվելու» է։ Մի քանի օր հետո կարող է այդ շանսն էլ չունենանք։ Նկատի ունեմ թե՛ տարհանումը և թե տարհանման գաղափարով միջազգային կառույցներին պատասխանատվության տակ դնելը։ Այո, կարող է այդ շանսն էլ չունենանք, քանի որ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է այդ վտանգը և ամեն օր ու ամեն ժամ նոր ծուղակներ է պատրաստում թե՛ մեզ համար և թե՛ միջազգային հանրության համար։

Ադրբեջանն ուզում է հիմնովին ոչնչացնել մեզ և ահավոր ծանր հարված է հասցրել, բայց պիտի դիմանանք։ Ու կդիմանանք, եթե այդ ահավոր ծանր հարվածին չհավելենք անգործության տեսքով մեր ինքնաոչնչացումը։

Իսկ բոլոր նրանց, ովքեր դեռ պատրանքներ ունեն և հակված են կարծելու, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, և կարող է ինչ-որ բան փոխվել այս կործանարար ընթացքի մեջ, ուզում եմ ասել հետևյալը։ Միջազգային հովանու ներքո տարհանումը միանգամից հնարավոր չէ, քանի որ անհնար է միանգամից ավելի քան 100 հազար մարդ տարհանել։ Դա բավականին աշխատատար գործընթաց է և պահանջում է բավարար ժամանակ։ Ուստի բավարար ժամանակ լինելու է խորհելու համար, մեր հիմնախնդրի շուրջ իրավիճակին հետևելու և համարժեք արձագանքելու համար, ինչպես նաև հընթացս համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Ու տա Աստված, որ դու՛ք ճիշտ լինեք, որ ձեր պատրանքները գոնե մեկ անգամ կենսունակ լինեն։ Ինքս չեմ հավատում դրան, քանի որ մեր կենսունակության բոլոր զարկերակներն ադրբեջանական վերահսկողության տակ են։

Պարզապես այդ ընթացքն անպայման պիտի լինի միջազգային ներկայությամբ։ Արցախ միջազգային կառույցների մուտքը չափազանց կարևոր է բոլոր առումներով։ Միջազգային հովանու ներքո տարհանում իրականացնելու առաջարկ-պահանջով արցախյան իշխանությունների դիմումը հենց դրան է միտված լինելու։

Եւ վերջին հանգամանքը։ Միջազգային հովանու ներքո տարհանումը օրվա հրամայականն է և, կարծում եմ, պիտի լինի ոչ միայն հիմնական, այլ միակ օրակարգը հայության համար։ Առնվազը՝ առաջիկա կարճ ժամանակատվածում։ Մյուս օրակարգերը կարող են փոքր ինչ սպասել։ Մյուս օրակարգերով գլխավոր օրակարգը ստվերողները պետք է հասկանան, որ արցախահայերին զրկում են վերջին հույսից ու վերջին շանսից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում