Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումն այս փուլում շատ կարևոր է և՛ ստրատեգիական, և՛ քաղաքական առումով։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Անտոն Նայչուկը։
Նայչուկը հույս ունի, որ առաջիկայում կզարգանան հարաբերությունները նախագահ Զելենսկու և վարչապետ Փաշինյանի միջև. «Մեր երկրները ունեն շատ ընդհանուր բաներ, ինչը կարևոր է երկխոսություն ծավալելու համար։ Այստեղ բոլորը շատ բարձր գնահատեցին Հայաստանի առաջին տիկնոջ այցը։ Մենք հավատում ենք, որ այս էտապում հնարավոր է նոր էջ սկսել մեր հարաբերություններում։ Երևանում հասկացան, թե որքան կարևոր է ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ շփումները, և թե որքան վտանգավոր է ՌԴ-ի հետ միությունը»։