Wednesday, 15 07 2026
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ

«Այս պայքարում միայն մենք ենք մեր օգնականը, մեր անկախության և ինքնիշխանության երաշխավորը». Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի հայրենակիցներ,

Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար ևս մեկ առիթ է՝ խորհելու մեր պետության անցած ճանապարհի, հաջողությունների, փորձությունների և մարտահրավերների մասին։

1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի։ Նման որոշում կայացնում է այն քաղաքացին, ով հավատով է լցված իր իսկ ուժերի նկատմամբ։

Անկախության 32-րդ տարեդարձը մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար ծանր և փորձություններով լի ժամանակահատվածում։ Վերջին օրերին Արցախի մեր հայրենակիցները անցնում են ծանրագույն ժամանակների միջով։ Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա մենք պարտավոր ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունն, անկախությունն ու ազատությունն, դիմակայել փորձություններին ու հնարավորինս նվազեցնել անվտանգային սպառնալիքները։ Մենք և միայն մենք կարող ենք դա անել։

Մեր թշնամիները ձեռք ձեռքի տված շարունակելու են մեր անկախության, մեր ինքնիշխանության դեմ պայքարը։ Այս պայքարում միայն մենք ենք մեր օգնականը, մեր անկախության և ինքնիշխանության երաշխավորը։ Առավել քան երբևէ բոլորիս այսօր անհրաժեշտ է միասնականություն և կայունություն։ Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնամիներ, չպետք է լինի ատելության խոսք իրար նկատմամբ, քանի որ դա պարարտ հող է ստեղծում արտաքին ուժերի համար, թուլացնելով մեր դիմադրողականությունը։

Իմ խոնարհումն ու ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին, որոնք ամենաթանկը՝ իրենց զավակների կյանքը չեն խնայել մեզ բոլորիս համար, ուստի և մենք պետք է լինենք նրանց կողքին։

Աստված մեզ և մեր երկրին պահապան»,- ասված է Տիգրան Ավինյանի ուղերձում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում