Անկախություն ձեռք բերելուց հետո անկարևոր ենք դարձրել ինքնիշխանության խնդիրը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։
Թադևոսյանի խոսքով՝ կանգնել ենք մի իրավիճակում, երբ նախկինում թույլ տրված սխալի վրա ուզում ենք իմաստ դնել. «Արցախի հարցը շահարկող ցանկացած խմբակ գալիս էր իշխանության։ ՀՀ-ում հայտնվել է մի իշխանություն, որը ոչ թե շարունակում է նախկինների ստրկամիտ մոտեցումը, այլ փորձում է դա կասկածի տակ դնել ու ենթարկվում է հարձակման։ Փաշինյանը ռուսամետ չէ, եթե այդպես լիներ, ՌԴ-ի տոտալ պրոպագանդան ընդդեմ ՀՀ-ի ու Փաշինյանի չէր լինի









































