Грузия Online-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի (նախարարների) խորհրդի նիստում որոշվել է մեկ տարով՝ մինչև 2012 թվականի սեպտեմբերի 14-ը, երկարաձգել Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության մանդատը։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ի խորհրդի մամլո ծառայության ներկայացուցիչը։
Վերջինիս խոսքերով՝ նոր ժամանակաշրջանում առաքելության բյուջեն կազմելու է 23.9 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Վրաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելությունը (EUMM Georgia) պաշտոնապես մեկնարկել է 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո՝ 2008 թվականի հոկտեմբերի 1-ին։
ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առաքելությունները Վրաստանում ավարտվել են 2009 թվականին, ինչի համար էլ ներկայումս Վրաստանի տարածքում մնացել են միայն ԵՄ-ի դիտորդները։










































