
Հայաստանի Հանրապետությունը չպետք է ներքաշվի Արցախի տարածքում որևէ ռազմական գործողության մեջ։ Արցախի անվտանգության պատասխանատուն Արցախի իշխանությունն ու ռուս խաղաղապահներն են։
Եթե ՀՀ-ն միջամտի, դա թույլ կտա հարվածել նաև ՀՀ-ին և ներխուժել մեր սուվերեն տարածք ու փորձել բացել ռուս-ադրբեջանական նախատեսմամբ «Զանգեզուրյան միջանցքը»։
Իսկ ՀՀ-ից ռազմական միջամտության կոչեր անողները թշնամու տեղական դաշնակիցներն են, որոնց միայն հետաքրքիր է իշխանազավթումը։
Այս իրադրության մեջ ՀՀ-ն աչալրջորեն պետք է պաշտպանի իր սուվերեն տարածքը, վերահսկի հավանական ներգաղթը, որը կարող է Հայաստանում հեղաշրջում անելուն ուղղված պլան լինել և պետք է միջազգային մանդատով օժտված խաղաղապահներ պահանջի Արցախում, քանի որ ռուսներն այլևս խաղաղապահ առաքելություն չեն իրականացնում։ Առջևում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանն է։ Պետք է օգտվել այս հանգամանքից։
Որևէ պաթետիկ կոչի տուրք չտալ։
Առաջնորդվում ենք սառը դատողությամբ և ռացիոնալ հաշվարկով։Այս մասին գրում է Հայկական քաղաքագիտական կայքը: