Այս ընտրությունները օբյեկտիվորեն արտացոլեցին իրավիճակը, ունենք այն պատկերը, որը մեծ հաշվով կարելի էր կանխագուշակել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանի խոսքով՝ ընտրությունները իրենց արդյունքներով ցույց տվեցին, որ նվազել է վստահությունը իշխանության նկատմամբ․ «Անզեն աչքով երևում է հիասթափությունը, նոր ուժեր են թափ հավաքում:
Ակնհայտ է, որ հիասթափված ընտրազանգվածը այլ ընտրություն պետք է կատարեր: ՔՊ-ն դեռևս մեծ ընտրազանգված ունի, բայց հիասթափությունը ակնհայտ է: «Հանրային ձայնի» ցուցանիշը ցույց է տալիս հասարակության դեգրադացիան, հայհոյախոսության նախընտրությունը լավ բանի մասին չի խոսում:
«Մայր Հայաստանի» ամբիցիաները տեսանելի ապագայում իրականություն չի դառնա»:










































