Monday, 20 07 2026
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Հետընտրական առանցքային, գլխավոր ինտրիգը

Երևանի Ավագանու ընտրությունից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնված ինտրիգը Երևանի Ավագանիում հնարավոր կոալիցիայի հարցն է: Եթե անցողիկ շեմը հաղթահարած հինգ ուժերից երեքը՝ Հայկ Մարությանը, Մայր Հայաստան դաշինքն ու Հանրային ձայնը կազմեն կոալիցիա, ապա նրանք կարող են ընտրել քաղաքապետ, իսկ ՔՊ-Հանրապետություն հնարավոր կոալիցիայի պարագայյում պակասելու է մեկ մանդատ և նրանք դա պետք է որևէ կերպ կարողանան «յուրացնել» երեք խմբակցություններից մեկից, կամ՝ կատարել հետընտրական այնպիսի վերահաշվարկ, որը մինչ պաշտոնական արդյունքի հրապարակումը կբերի այնպիսի վերադասավորության, որ եռյակի տիրույթում գտնվող մեկ մանդատ կանցնի արդեն տանդեմի տիրույթ:

Այդպիսով, կա երեք տարբերակ՝ կամ եռյակի կոալիցիա, կամ տանդեմին հաջողվում է մեկ ձայն տանել եռյակից՝ քաղաքապետի ընտրության քվեարկությանը, կամ դա հաջողվում է անել վերահաշվարկի միջոցով: Այլապես, Ավագանին չի կարող ընտրել Երևանի քաղաքապետ, իսկ դա կնշանակի արտահերթ ընտրություն: Մտածել, թե արտահերթ ընտրությունը տալու է սկզբունքորեն այլ պատկեր, թերևս կլինի մոլորություն: Հետևաբար, ռացիոնալ է թերևս գտնել լուծում առկա իրավիճակում, որովհետև լուծման բացակայությունը չի պարունակելու հանրային և պետական իմաստով որևէ օգտակար հեռանկար, անկախ քաղաքական հայացքներից և համակրանքներից: Իհարկե լուծում գտնելն էլ առանձնապես օգտակարության մեծ հույս չէ, սակայն, կհաջողվի խուսափել ճգնաժամային վակուումից, որը կարող է իր բացասականն ազդեցությունն ունենալ ընդհանուր պետական կառավարման վրա: Եվ դա մի կարևոր շրջափուլում, երբ Հայաստանին անհրաժեշտ է լիովին հակառակը՝ առավելագույնս էֆեկտիվ կառավարում:

Բանն այն է, որ այդ պարագայում, իրավիճակը առավելագույն էֆեկտիվության ռեժիմ կպարտադրի նաև քաղաքական դաշտի խաղացողների համար: Ասել կուզի, քաղաքական դաշտում որևէ գործընթաց, որևէ խաղ՝ անկախ ամեն ինչից, պետք է կառուցվի այսպես ասած աճող նոտայի վրա, բարձր նոտայի վրա, այլ ոչ թե նվազող: Որպեսզի այդ հանգամանքը ստիպի քաղաքական դաշտի խաղացողներին՝ իշխանությունից մինչև տարբեր աստիճանի ընդդիմություններ, դրսևորել ստեղծագործական լրջմտություն և նորարարություն: Մեծ հաշվով, այստեղ է կարևորագույն, խորքային ինտրիգը, որ առկա է ամեն ընտրությունից հետո:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում