Ներքաղաքական պայքարի դրսևորման ներքո են այս ընտրությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի խոսքով՝ քիչ մասնակցությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները հստակ կողմնորոշված չեն․ «Հասարակությունը ապատիկ վիճակում է, չկա ճգնաժամը հաղթահարելու միտում: Քաղաքացիների առջև հստակ քաղաքական օրակարգ դրված չէ: Մենք քաղաքական ընտրություն ենք կատարում, ոչ թե քաղաքային: Ընտրությունների արդյունքը կանխորոշված չէ, հետաքրքիր իրավիճակ է»: